Ինքանստուգման արդյունքների քննարկում, գնահատում, սխալների ուղղում։

Աշխատանք Ս. Մարկոսյանի <Գործնական քերականություն 6> փաթեթով։

Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն, փոշի + ա + կուլ, տարի + ա + վերջ, այգի + ա + պան, բարի + ա + կամ:

Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:

Օրինակ՝

գգույշ + անալ — գգուշանալ (ույ-ը՝ու):

Ա. Բազում, ամուր, բույր, կապույտ, բույս, ողջույն, որդի, ոսկի.

Բ. -պատիկ, -անալ, -ավետ, -ական, ակ, յա:

Տրված բառերին ավելացրո՛ւ -եր (-ներ), ի, -ով, -ից վերջավորությունները: Հնչյունափոխված բառերն առանձնացրո՛ւ և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Գիրք, առու, ծաղիկ, լուսին, երկինք, ջուր, հեռագիր:

Հիշի՛ր

Միավանկ բառին (արմատին) արմատ, ածանց կամ վերջավորություններ ավելանալիս նրա մեջ մտնող ձայնավորը կամ երկհնչյունը կարող է փոփոխվել կամ սղվել, այսինքն՝ հնչյունափոխվել (օրինակ՝ սիրտ — սրտամոտ, սրտոտ, սրտեր):

Եթե արմատ, ածանց կամ վերջավորություն ավելանում Է բազմավանկ բառին, հնչյունափոխության ենթարկվում է նրա վերջին վանկի ձայնավորը կամ երկհնչյունը (օրինակ՝ դարբին — դարբնոց, դարբնի):

Ուղղագրություն և ուղղախոսություն

Պազի՛ր, թե ուղղախոսական ինչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և որ բառը դրան չի համապատասխանում:

Ա. Հարթել, մեղավոր, մանրել, կարպետ, սեր, թերի, ամենաեռանդուն, թելել, կերակուր:

Բ. Թեյել, վայելուչ, վայելչակազմ, վրաերթ, բայեր, հայհոյել, մայել, վկայել:

Պարզի՛ր, թե ուղղագրական կամ ուղղախոսական ի՛նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո՛ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Աներազ, մեներգ, աներևույթ, երեսուներեք, խուռներամ, ամենաերազկոտ, աներևակայելի:

Բ. Առէջ, ելևէջ, ուրևէ, ովևէ, մանրէաբանության, քառասուներկու, ինչևէ:

  1. Ուղղագրական կամ ուղղախոսական ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո՛ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Միջօրե, օրեցօր, անօգնական, կանխորոշում, կեսօր, անօգուտ, ապօրինի, անօրինակ:

Բ. Անորակություն, հազարոտնուկ, եղբորորդի, ամենաորոշակի, անորոշություն, անողնաշար:

Գրի՛ր բառեր, որոնց մեջ

ա) ղ-ից հետո գրվում է ջ.

բ) խ-ից հետո գրվում է չ:

                       Ես Կուզեի լինել

Բարև ձեզ ես Սարգիսն եմ և ես ուզում եմ դառնալ ծրագրավորող և խաղեր ստեղծող։ Այս պահին ես գնում եմ ռոբետաշինության և կարատեի։Եվ հիմա արդեն ունեմ իմ առաջին խաղը։

Ես կարողեմ գրել խաղային կոդեր որոնցով իմ ստեղծած խաղային հերոս  քայլի, թռնի,  կռվի և այլ։ Հիմա իմ առաջին խաղը կիսատ է բայց կարելիա խաղալ։ Իմ խաղը ավտոմեքնաների մասին է։ Այնտեղ պետքե զգույշ անցնել ավտոների կողքով  և ճիշտ կանգել քո կայանատեղիում։ Ինձ շատ է դուր գալիս խաղերի ստեղծումը։

 

Համեմատականություններ և նրանց հիմնական հատկությունը. Մաս 2

Տեսական նյութ

Երկու հարաբերությունների հավասարությունը կոչվում է

համեմատություն։

Թվերի փոխարեն օգտագործելով տառերը՝ համեմատությունները

կարելի է գրի առնել հետևյալ կերպ.

                    a:b=c:d կամ =

Այս գրառումներն ընթերցվում են այսպես. «a-ն բաժանած b-ի

հավասար է c-ն բաժանած d-ի», կամ «a-ն հարաբերում է b-ին այնպես,

ինչպես c-ն հարաբերում է d-ին»։

a, b, c, d թվերը կոչվում են համեմատության անդամներ։ Նրանցից

a-ն և d-ն կոչվում են համեմատության եզրային անդամներ, իսկ b-ն և

c-ն՝ միջին անդամներ։

Հաշվի առնելով կոտորակների հավասարության պայմանը` կարող

ենք ստանալ համեմատությունների հիմնական հատկությունը.

Համեմատության եզրային անդամների արտադրյալը հավասար

է նրա միջին անդամների արտադրյալին.

                               a · d = b · c:

Ճիշտ է և հակառակը.

Եթե a, b, c, d թվերն այնպիսին են, որ a · d = b · c, ապա =

հարաբերություններն իրար հավասար են, այսինքն` կազմում են

համեմատություն։

Նշենք նաև, որ եթե = համեմատության մեջ փոխանակենք

եզրային կամ միջին անդամների տեղերը (կամ երկուսինը միաժամանակ), ապա դարձյալ կստացվի համեմատություն.

 = ,   = ,   = ,

Սիրելի սովորող, այսօրվա քո աշխատանքը սա է։

Առաջադրանքներ

1) Գրի՛ առեք համեմատությունը.

ա) 5-ը հարաբերում է  15-ին այնպես, ինչպես  1-ը հարաբերում է 3-ին,

5:15=1:3

բ) 20-ը հարաբերում է 2000-ին այնպես, ինչպես 200-ը հարաբերում է

20000-ին,

20:2000=200:20000

գ) 45-ը հարաբերում է 90-ին այնպես, ինչպես 5-ը հարաբերում է

10-ին:

45:90=5:10

2) Փոխանակելով համեմատության միջին և եզրային անդամների

տեղերը` կազմե՛ք  երեք նոր համեմատություն.

ա) 3 : 5 = 9:15

5:3=15:9

բ) 27 : 90 = 3 : 10,

90:27=10:3

գ) 4:12=8:24,

12:4=24:8

դ) 15:25=3:5

25:15=5:3

3) Գտե՛ք իրար հավասար հարաբերությունները և նրանցից համեմատությո՛ւն կազմեք.

ա) 5: 9, 4 : 60, 15 : 27,

5:9=15:27

բ) 13 : 3, 65 : 15, 131 : 12,

13:3=65:15

գ) 18:28, 30:19, 36:56

18:28=36:56

4) Մի հատվածի երկարությունը 15 սմ է,մյուսինը՝ 35 սմ: Նրանց երկարություններն արտահայտելով միլիմետրերով՝ կազմեք համապատասխան համեմատությունը:

15սմ=15000մմ

35սմ=35000մմ

35:15=35000:15000

5) Մի մարմնի զանգվածը 45 կգ է, իսկ մյուսինը՝ 20 կգ։ Մարմինների

զանգվածներն արտահայտելով գրամներով՝ կազմե՛ք համապա­տասխան համեմատությունը։

45կգ=45000գ

20կգ=20000գ

45:20=45000:20000

6) Գտե՛ք տառի թվային արժեքը.

x=8×6:4=12

b=15×3:9=5

b=18×4:9=8

7) Գրե՛ք երեք համեմատություններ, որոնց եզրային անդամների

արտադրյալը հավասար է 28-ի։

28:4=9:28

Тема урока: Фразеологизмы в нашей жизни

Цель:

  • Познакомить учеников с понятием фразеологизма
  • Показать, как фразеологизмы украшают речь
  • Научить использовать фразеологизмы уместно

Что такое фразеологизм?
Фразеологизм — это устойчивое выражение, значение которого не всегда понятно из значений отдельных слов.

Примеры:

  • Зарубить на носу (хорошо запомнить)
  • Как с гуся вода (ничего не подействовало)
  • Водить за нос (обманывать)

Важно: Фразеологизмы делают речь выразительной, живой, эмоциональной.

Задание 1. Собери фразеологизм

Часть 1Часть 2
Вешатьнос
Зарубитьтарелке
Битьв воде
Не в своейна носу
Как рыбабаклуши

Вешать нос

бить не в своей тарелке

Зарубить на носу

бить как рыба в воде

бить баклуши Задание 2. Объяснить значения данных фразеологизмов и записать в скобках. Составить 10 предложений с любым из данных фразеологизмов.

Возносить до небес (хвалить) – втаптывать в грязь (унижать, оскорблять).

Воспрянуть духом (    устать           ) – повесить нос (     грустить               ).

Выбиться из сил (      сильно устать        ) – набраться сил (    окрепнуть             ).

Душа в душу ( дружно жить       ) – как кошка с собакой (    жить ссорясь         ).

Засучив рукава (    усердно       ) – спустя рукава (         небрежно       ).

Игра не стоит свеч (     не имеет смысла         ) – игра стоит свеч (    имеет смысл          ).

Идти в гору (    достигать успеха         ) – катиться по наклонной плоскости (      опускаться внравственном отношении           ).

Иметь голову на плечах (    быть благоразумным      ) – без царя в голове (     быть глупым       ).

Как по маслу (     все идёт легко          ) – через пень колоду ( со сложностями    ).

Кровь с молоком (    здоровое тело     ) – краше в гроб кладут (бледный человек   ).

На вес золота (     очень дорого          ) – яйца выеденного не стоит (    не имеет никакого значения ).

На всех парах (   быстро     ) – черепашьим шагом (     медленно     ).

На край света (    далеко      ) – рукой подать (      близко         ).

Прикусить язык (  замолчать    ) – развязать язык (  разговориться     )

Задание 3. Вместо точек вставь нужное слово.

Как с гуся вода (с курицы, с утки, с гуся); как снег на голову (снег, дождь, град); намылить шею (руки, шею, голову); убить двух зайцев (трех, четырех, двух); Пуд соли съесть (пуд, фунт, килограмм); выеденного яйца не стоит (огурца, яйца, яблока); как за каменной стеной (деревянной, глиняной, каменной); как собака на сене (овца, собака, корова); сказка про белого бычка (белого, черного, рыжего); как … лист дрожит (березовый, кленовый, осиновый).

Задание 4. Прочитай предложения. Подумай, какие из выделенных сочетаний являются фразеологизмами. Выпиши эти фразеологизмы.

1. Прошла еще одна неделя нашей жизни в лагере.

2. Вы здесь служите без году неделя, а уже метите в генералы.

3. Выиграв матч, все были на седьмом небе от счастья.

4. На голубом небе не было ни облачка.

5. Петя не отличался педантичностью и часто наступал на одни и те же грабли.

6. Друг вскоре начал наступать мне на пятки, и я проиграл лыжную гонку.

7. Все слушали его раскрыв рот.

8. Доктор попросил меня открыть рот и показать горло.

Задание 5. Объясни значение данных фразеологизмов на русском языке․

  • Շնից մազ պոկելն էլ է խեր (օգուտ) —   ․․․
  • Շան կյանք քաշել (Շան բախտ ունենալ) – ․․․
  • Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը — 
  • Շան ու կատվի պես – …
  • Հավատարիմ շան պես – ․․․

Մեքսիկացին

Ժուան Քաբրալը մի բարձրահասակ մեքսիկացի էր, որ աշխատում էր հորեղբորս այգում, որթատունկերը էտելու ժամանակ: Նա մի աղքատ մարդ էր, որի ամբողջ ունեցվածքը իր կին Կոնսուելյան էր՝ Պաբլո և Պանչո որդիների հետ միասին, երեք դստրիկները, իր կաղ զարմիկ Ֆեդերիկոն՝ չորս շների ու մի կատվի ուղեկցությամբ, կիթառը, հին կոտորակի հրացանը և արդեն վաղուց պառաված ձին, որ քաշում էր դատարկ ամանեղենի շրըխկ-թըրխկոցով լիքը ծածկած սայլը:

Այդ առավոտ ես ու հորեղբայրս հանդարտ զրուցում էինք ագարակի բակում, երբ ճանապարհի ծայրին երևաց սայլը, և Ժուանը իր ամբողջ թափառական խմբի հետ միասին ուղղվեց մեր կողմը:

— Սա ի՞նչ է,- զարմացավ հորեղբայրս:

— Մեքսիկացիներ են,- ասացի:

— Ի՞նչ գիտես,- նորից զարմացավ հորեղբայրս:

— Շներին նայիր,- բացատրեցի ես: — Մեքսիկացիները պարզ ու ազնվասիրտ ժողովուրդ են: Ամենաաղքատ մեքսիկացին էլ շների մի ամբողջ ոհմակ է պահում: Նրանք հնդկացիների և ուրիշ ազնվազարմ ցեղերի խառնուրդ են:

— Ի՞նչ են ուզում,- ասածիցս անհանգստացավ հորեղբայրս:

— Աշխատանք,- ասացի ես,- դա դեմ է նրանց ազնվազարմ բնությանը, բայց կյանքն ստիպում է, որ աշխատեն:

Ինչպես երևում է, հորեղբորս բոլորովին չհուզեց իմ ճառը:

— Որթատունկերս ես ինքս եմ էտելու,- հայտարարեց նա:

— Նրանց ի՞նչ,- ասացի ես,- կշրջվեն ու կգնան մի ուրիշ ագարակ:

Բեռնասայլակը դանդաղ ագարակի բակը մտավ, և Ժուան Քաբրալը բարձրահասակ մեքսիկացու իր ողջ վերհությամբ ողջունեց մեզ՝ «Բուենոս դիաս, ամիգոս»: Հետո կոտրտված անգլերենով տեղեկացավ.

— Այստեղ աշխատանք կճարվի՞ մի ուժեղ մեքսիկացու համար:

— Այսինքն ո՞ւմ համար,- հարցրեց հորեղբայրս ինձ:

— Ինձ համար,- ասաց մեքսիկացին,- Ժուան Քաբրալի:

— Ժուան Քաբրալ,- կրկնեց հորեղբայրս,- չէ, աշխատանք չկա:

— Ինչքանո՞վ,- Ժուանն անտեսեց հորեղբորս պատասխանը:

— Ի՞նչ է ասում,- հորեղբայրս չհասկացավ մեքսիկացու ասածը ու, սարսափելի շփոթված, մի ծխախոտ վառեց:

— Նա ուզում է իմանալ, թե որքա՞ն ես վճարելու,- թարգմանեցի ես:

— Վճարելու մասին ո՞վ բան ասաց: Ես աշխատող չեմ վարձում:

— Հետո ի՞նչ,- ասացի ես,- նա համենայն դեպս ուզում է իմանալ: Նա հրաշալի գիտի, որ դու աշխատող չես վարձում:

Հորեղբայրս շվարեց:

— Երեսուն սենթ,- կասծածելով ասաց նա: — Ես ճապոնացիներին ժամը երեսուն սենթ եմ վճարում: Ուրիշ ագարակատերեր քսան կամ քսանհինգ են տալիս:

— Ժամը երեսուն սենթ,- ասացի մեքսիկացուն:

— Չէ,- ասաց Ժուանը,- բավական չէ: Իմ տանը լիքը սոված բերան կա էս ձմեռ:

— Ի՞նչ,- անհանգստացավ հորեղբայրս: Նա անընդհատ նեղվում էր ու Ժուանի ասածներից ոչինչ չէր հասկանում, այնպես որ՝ ես ստիպված էի թարգմանել մեքսիկացու ամեն խոսքը:

— Ասում է՝ երեսուն սենթը բավական չէ: Նա դրանով իր տան բոլոր սովածներին այս ձմեռ չի կերակրի:

— Ովքե՞ր են այդ սովածները:

— Կարծում եմ այս ամբողջ թափառախումբն էլ սոված է,- ասացի ես:

Հորեղբայրս շրջվեց սայլի կողմը:

— Որտե՞ղ են սրանք ապրում,- հետաքրքրվեց նա:

— Չգիտեմ: Մի տեղ գնում են էլի:

Ժուան Քաբրալը կանգնած էր մեր արևոտ բակում, արձանի նման անշարժ ու լուռ: Նրա շներից մեկը ձանձրանալով մոտեցավ հորեղբորս ու ձեռքը լիզեց: Հորեղբայրս վեր թռավ ու վախեցած շուրջը նայեց:

— Սա ի՞նչ է,- հարցրեց նա ինձ:

— Մեքսիկացու շներից մեկն է,- ասացի ես: Շունը տխուր աչքերով նայեց հորեղբորս ու պոչը շարժեց:

— Ասա՝ թող հեռու գնա:

— Հեռու գնա,- խնդրեցի ես: Շունը վերադարձավ թափառախմբի մոտ: Հորեղբայրս նայում էր (ավելի ճիշտ կլինի ասել՝ ուսումնասիրում էր), թե շունն ինչպես վազեց-անցավ բակի մյուս կողմը: Երբ շունը պառկեց սայլի ստվերում, հորեղբայրս ասաց.

— Սովորական շուն է: Դրանցից հարյուրներով փողոցներում կան:

— Ճիշտ է,- ասացի ես;

— Մի պեննի էլ չարժե:

— Պեննիի կեսի կեսն էլ չարժի,- ասացի ես,- վրան երկու դոլար էլ տաս, չեմ վերցնի:

— Ինձ որ վրան երեք դոլար էլ տաս, չեմ վերցնի: Բանի պետք չի: Նապաստակ կամ դրա նման մի բան կարո՞ղ է բռնել:

— Երբեք:

— Գողերի կարող է վախեցնել:

— Երբեք,- ասացի ես: — Նա դուրս կգա ու կլիզի գողերի ձեռքերը:

— Ուրեմն՝ ի՞նչ օգուտ դրանից:

— Ոչ մի օգուտ:

— Չեմ հասկանում,- համառեց հորեղբայրս,- ինչո՞ւ են այդ անպետք շներից չորս հատ պահում:

— Մեքսիկացիներ են,- ասացի ես,- պարզ մեքսիկացի մարդիկ են:

— Ես լսել եմ, որ բոլոր մեքսիկացիները գողեր են:

— Նրանք վերցնում են այն ամենը, ինչ-որ հողում արմատներ չունի:

— Իմ տանը տասներեք սոված բերան կա, ինձ չհաշված: Երեսուն սենթը բակական չէ,- ասաց Ժուանը:

— Տասներեք բերա՞ն,- զարմացավ հորեղբայրս:

— Նա կենդանիներին էլ է հաշվում:

— Չեմ կարծում, թե նա որթատունկ էտել իմանա,- ասաց հորեղբայրս:

— Որթատունկ էտել գիտե՞ք,- հարցրի ես մեքսիկացուն:

— Ոչ սենյոր, ես զինվոր եմ:

— Ի՞նչ ասաց,- չհասկացավ հորեղբայրս:

— Նա զինվոր է,- ասացի ես,- քաջ զինվոր:

— Պատերազմն արդեն վերջացել է,- Ժուանին հայտնեց հորեղբայրս:

Ըստ երևույթին նրանք իրար չէին հասկանում, և բարձրահասակ մեքսիկացին բեռնասայլակից հանեց իր հին կոտորակի հրացանը ու նշան բռնեց ճիշտ այնպես, ինչպես զինվորներն են անում կրակելիս: Երբ հորեղբայրս տեսավ կոտորակի հրացանը, վատ զգաց իրեն: Նա կանգնեց իմ ետևում և, ձեռքը մեկնելով, խստորեն խոսեց մեքսիկացու հետ:

— Հեռացրու հրացանը,- ասաց նա: — Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեքսիկացի պատահաբար սպանի ինձ: Ես հավատում եմ քեզ:

Հետո, անհանգստացած ինձ դառնալով, ասաց.

— Թող հեռու տանի էդ անտեր հրացանը: Նա հիմա կսպանի ինձ՝ ցույց տալու համար, որ ինքն իսկապես զինվոր է:

— Չի սպանի,- ասացի ես:

— Հեյ, ասաց հորեղբայրս Ժուան Քաբրալին,- ես ոչ մեկի օգնության կարիքը չեմ զգում:

Մեքսիկացին քայլ արեց դեպի առաջ:

— Երեսուն սենթը, ինձ չհաշված, տասներեք հոգու կերակրելու համար բավական չէ,- պնդեց նա:

Հետո հրացանը մի կողմ դրեց, և հորեղբայրս հազիվ էր շունչը տեղը բերել, երբ նորից քիչ մնաց հավասարակշռությունը կորցնի. սայլի ծածկի տակից նրան էին նայում հինգ երիտասարդ մեքսիկացու դեմքեր:

— Այն ի՞նչ մարդիկ են,- խզված ձայնով հարցրեց հորեղբայրս:

— Երեխաներ են,- ասացի ես: — Երկու տղա, երեք աղջիկ:

— Ի՞նչ են ուզում երեխաները:

— Բակլա ու ալյուր,- ասացի ես,- ու մի քիչ էլ աղ: Ուզածները շատ բան չի:

— Ասա նրանց՝ թող հեռանան,- ասաց հորեղբայրս: — Նա որթնատունկ էտել չգիտի:

— Ամեն մարդ էլ կարող է սովորել:

— Նա կավերի իմ այգին:

— Եվ իր հետ կտանի այն ամենը, ինչը հողում արմատներ չունի,- ասացի ես:

— Ես ժամը տասը սենթ ավելի եմ վճարում, քան ուրիշները:

— Նա ասում է, որ երեսուն սենթը բավական չէ:

— Իսկ որքա՞նն է բավական,- հարցրեց հորեղբայրս:

— Սենյոր Քաբրալ,- դարձա ես մեքսիկացուն,- դուք ժամը երեսուն սենթով կաշխատե՞ք: Իմ հորեղբայրը օգնության կարիք բոլորովին չունի, բայց ձեզ անչափ հավանել է:

— Ընտանիքիս ու կենդանիներիս համար տուն կճարվի՞,- հարցրեց մեքսիկացին:

-Այո,- ասացի ես,- համեստ, բայց հարմարավետ մի տուն կա:

— Աշխատանքը շա՞տ է,- հարցրեց մեքսիկացին:

— Բոլորովին աննշան է,- ասացի ես

— Հաճելի՞ աշխատանք է:

— Անչափ հաճելի է,- ասացի ես,- և առողջության համար օգտակար:

Մեքսիկացին մի պահ լռեց, հետո ծանրաքայլ մոտեցավ մեզ: Չորս շները քայլում էին նրա ետևից, և նրա հինգ երեխաներն արդեն շրջապատում էին հորեղբորս: Ես զգում էի, որ նրանց մոտենալու հետ միասին հորեղբայրս ավելի ու ավելի էր նեղվում:

— Սենյոր,- այսպես դիմեց մեքսիկացին հորեղբորս,- ես կաշխատեմ ձեր այգում:

— Ինձ համար մեծ պատիվ է,- թոթովեց հորեղբայրս:

Նա լրիվ շփոթված էր: Հիմնականում դրա պատճառը շներն էին: Եվ իհարկե երեխաները՝ երկու տղա և երեք աղջիկ: Անկասկած, նաև մեքսիկացու փառահեղ պահվածքը: Եվ, իհարկե, ոչ մի դեպքում հրացանը չէր: Հորեղբայրս երբեք թույլ չէր տա, որ այս աշխարհում որևէ ուժ վախեցներ իրեն:

Ժամը երեքի կողմերը մեքսիկացիներն արդեն տեղավորվել էին իրենց փոքրիկ տնակում, և ես Ժուան Քաբրալին տարա մի որթատունկի մոտ, որպեսզի էտել սովորեցնեմ: Պաբլոն և Պանչոն, կաղ Ֆեդերիկոյի հետ միասին, եկան մեզ հետ:

Ես բացատրում էի նրան ամեն ճյուղը կտրելու նպատակը՝ նախ որթատունկի ձևը պահելու համար, որպեսզի ուժեղ լինի որթատունկը, որ մատղաշ ճյուղերը ձգվեն արևին և այլն: Հետո, երբ անցանք մյուս որթատունկին, ես, մկրատը հանձնելով Ժուանին, հարցրի, թե արդյոք չէր բարեհաճի մի որթատունկ էտել: Ժուանը շատ նրբանկատ գտնվեց և համաձայնեց: Նա աշխատում էր դանդաղ ու մտախոհ, իր երեխաներին ու զարմիկին բացատրելով ամեն ճյուղը կտրելու նպատակը, ինչպես ես էի իրեն բացատրել: Կաղ Ֆեդերիկոն, որ վաթսունին մոտ մի մարդ էր, ուղղակի ցնցված էր: Ես նրան առաջարկեցի գործը շարունակել մինչև մութն ընկնելը, և ինքս վերադարձա հորեղբորս մոտ, որ ֆորդի ղեկին նստած երազում էր:

— Գործերն ինչպե՞ս են,- հարցրեց նա:

— Հրաշալի,- ասացի ես:

Մենք քաղաք էինք գնում վաթսունվեց մղոն արագությամբ, կարծես թե հորեղբայրս ուզում էր փախչել ինչ-որ վախեցնող բանից: Ամբողջ ճանապարհին նա ձայն չհանեց: Միայն երբ Վենտուրա Ավենյու էինք մտնում Ֆեյն Գրաունդզի մոտ, ասաց.

— Այդ բոլոր չորս շները միասին վերցրած մի պեննի էլ չարժեն:

— Շները կապ չունեն,- ասացի ես,- ուղղակի մեքսիկացիները ուրիշ ձևով են աշխարհին նայում:

— Ինձ թվաց, որ շունն ինձ պիտի կծի,- ասաց հորեղբայրս:

— Ոչ,- ասացի,- նրա մտքով էլ չէր անցնում: Անգամ եթե ոտքով խփեիր: Նրա հոգին լի է սիրով: Նույնն էլ մեքսիկացիներն են: Նրանց գողությունը երբեք լուրջ բան չի դառնում:

— Երեխաները առողջ տեսք ունեին,- ասաց հորեղբայրս:

— Ավելի առողջ երբեք չեն լինում:

— Ի՞նչ են ուտում:

— Բակլա և մեքսիկական հաց,- ասացի ես: — Այն բաները, որ  քեզ համար անօգուտ են:

— Կարծում ես երբևէ որթատունկ էտել կսովորի՞:

— Անկասկած,- ասացի:

— Չեմ կարծում, թե տրակտորը թռցնի, հը՞:

— Չէ, ասացի,- տրակտորը չափից շատ ծանր է:

— Այդ այգու վրա ես անցյալ տարի ահագին դրամ կորցրի,- ասաց հորեղբայրս:

— Գիտեմ,- ասացի,- նախանցյալ տարի էլ նույն էր:

— Այդ այգին առնելուս օրից դրա վրա դրամ եմ կորցնում,- բողոքեց հորեղբայրս: — Ո՞ւմ է պետք խաղող, ո՞ւմ է պետք չամիչ:

— Միգուցե այս տարի կփոխվի՞:

— Կարծո՞ւմ ես:

— Ինձ թվում է՝ մեքսիկացին հաջողություն կբերի,- ասացի ես:

— Հետաքրքիր է,- ասաց հորեղբայրս,- ես էլ նույնն էի մտածում: Եթե նա տասներեք հոգու կերակրելու է այս ձմեռ, ուրեմն՝ այնքան էլ վատ տարի չի լինի:

— Անցյալ տարվանից ավելի շատ չես կորցնելու,- ասացի:

— ճապոնացիները վատը չեն,- ասաց հորեղբայրս: — Ուղղակի աշխարհին ուրիշ տեսակ են նայում, քան մեքսիկացիները:

— Ճապոնացիները երբեք չորս սովորական շուն չէին պահի,- ասացի:

— Նրանք կքշեին շներին:

— Եվ կքարկոծեին,- ասացի ես:

— Ինձ թվում է՝ այս տարին լավը կլինի:

Մենք այլևս ոչ մի բառ չխոսեցինք ճանապարհին:

Առաջադրանքներ

Ինչպիսի՞ն էր մեքսիկացին։ Պատմվածքի բնորոշող հատվածներից օգտվելով՝ բնութագրի՛ր նրան։

բարձրահասակ, պարզ, ազնիվ և հպարտ մեքսիկացի էր

Բնութագրի՛ր հորեղբորը՝ տեքստից հիմնավորումներո բերելով։

Հորեղբայրը զգուշավոր, երբեմն նախապաշարված մարդ էր

Մի քանի նախադասությամբ պատմվածքի համար ավարտ հորինի՛ր։

Ճանապարհից վերադառնալուց հետո հորեղբայրս ամեն օր կանգնում էր այգու եզրին և հետևում թե ինչպես է Ժուան Քաբրալը աշխատում Շուտով այգին սկսեց կանաչել մի տեսակ ուրիշ ավելի կենդանի լույսով Ամեն օր, երբ մեքսիկացին երեխաների հետ աշխատում էր այգին կարծես այլևս կորուստ չէր բերում Ձմռան վերջում հորեղբայրս խոստովանեց

 Գիտե՞ս ինչ երևի մեքսիկացիները ոչ միայն ուրիշ ձևով են աշխարհին նայում այլև ստիպում են որ աշխարհն էլ իրենց նման փոխվի

23.09.2025 մաթեմատիկա

Համեմատականություններ և նրանց հիմնական հատկությունը

Տեսական նյութ

Երկու հարաբերությունների հավասարությունը կոչվում է

համեմատություն։

Թվերի փոխարեն օգտագործելով տառերը՝ համեմատությունները

կարելի է գրի առնել հետևյալ կերպ.

                    a:b=c:d կամ =

Այս գրառումներն ընթերցվում են այսպես. «a-ն բաժանած b-ի

հավասար է c-ն բաժանած d-ի», կամ «a-ն հարաբերում է b-ին այնպես,

ինչպես c-ն հարաբերում է d-ին»։

a, b, c, d թվերը կոչվում են համեմատության անդամներ։ Նրանցից

a-ն և d-ն կոչվում են համեմատության եզրային անդամներ, իսկ b-ն և

c-ն՝ միջին անդամներ։

Հաշվի առնելով կոտորակների հավասարության պայմանը` կարող

ենք ստանալ համեմատությունների հիմնական հատկությունը.

Համեմատության եզրային անդամների արտադրյալը հավասար

է նրա միջին անդամների արտադրյալին.

                               a · d = b · c:

Ճիշտ է և հակառակը.

Եթե a, b, c, d թվերն այնպիսին են, որ a · d = b · c, ապա =

հարաբերություններն իրար հավասար են, այսինքն` կազմում են

համեմատություն։

Նշենք նաև, որ եթե = համեմատության մեջ փոխանակենք

եզրային կամ միջին անդամների տեղերը (կամ երկուսինը միաժամանակ), ապա դարձյալ կստացվի համեմատություն.

 = ,   = ,   = ,

Սիրելի սովորող, այսօրվա քո աշխատանքը սա է։

Առաջադրանքներ

  1. Գրի՛ առեք համեմատությունը.

20:5=40:10

50:5=6:60

ա) 4-ը հարաբերում է  7-ին այնպես, ինչպես  2-ը հարաբերում է 7/2-ին,

7:4=7/2:2

բ) 10-ը հարաբերում է 1000-ին այնպես, ինչպես 100-ը հարաբերում է

10000-ին,

1000:10=10000

գ) 25-ը հարաբերում է 40-ին այնպես, ինչպես 5-ը հարաբերում է

8-ին:

40:25=8:5

2) Փոխանակելով համեմատության միջին և եզրային անդամների

տեղերը` կազմե՛ք  երեք նոր համեմատություն.

ա) 4 : 5 = 12:15

12:4=15:5

բ) 52 : 39 = 12 : 9,

52:12=39:9

գ) 9:12=6:8,

12:8=9:6

դ) 45:25=9:5

45:9=25:5

3) Գտե՛ք իրար հավասար հարաբերությունները և նրանցից համեմատությո՛ւն կազմեք.

ա) 3 : 7, 9 : 60, 6 : 14,

3:7=6:14

բ) 34 : 3, 102 : 9, 131 : 12,

34:3=102:9

գ) 6:56, 34:19, 3:28

6:56=3:28

4) Մի հատվածի երկարությունը 10 սմ է,մյուսինը՝ 25 սմ: Նրանց երկարություններն արտահայտելով միլիմետրերով՝ կազմեք համապատասխան համեմատությունը:

10սմ=100մմ

 25սմ=250մմ

25:10=100:250

5) Մի մարմնի զանգվածը 35 կգ է, իսկ մյուսինը՝ 10 կգ։ Մարմինների

զանգվածներն արտահայտելով գրամներով՝ կազմե՛ք համապա­տասխան համեմատությունը։

35կգ=35000գ

10կգ=10000գ

35։10=35000:10000

6) Գտե՛ք տառի թվային արժեքը.

x=4×6:10=2,4

b=2×15:6=5

g=4×14:7=8

7) Գրե՛ք երեք համեմատություններ, որոնց եզրային անդամների

արտադրյալը հավասար է 15-ի։

3։3=5։5

8) Գրե՛ք երեք համեմատություններ, որոնց միջին անդամների

ար­տադրյալը 24 է։

12:6=4:2

8:8=3:3

6:3=8:4

9) Սեղանին դրված է ընկույզով լի հինգ փաթեթ։ Փաթեթներում կա

ընդամենը 100 ընկույզ։ Առաջին եւ երկրորդ փաթեթներում կա 52 

ընկույզ, երկրորդում եւ երրորդում՝ 43, երրորդում եւ չորրորդում՝ 34, 

չորրորդում եւ հինգերորդում՝ 30։ Քանի՞ ընկույզ կա փաթեթներից 

ամեն մեկում։

1)100-52-43=14

2)30-14=16

3)34-16=18

4)43-18

5)52-25=27

10) Ծառուղու երկու կողմերում տնկեցին 25­ական սոսի, իսկ նրանցից 

յուրաքանչյուր երկուսի միջև` հասմիկի 2 թուփ: Հասմիկի քանի՞ թուփ տնկեցին:

11)Ընտրությունների ժամանակ քաղաքի շրջաններից մեկում 54000

ընտրողներից ընտրական տեղամաս են գնացել 32700-ը, իսկ մյուս 

շրջանում 65000 ընտրողներից գնացել են 41500-ը։ Այդ շրջաններից 

որո՞ւմ են ընտրողներն ավելի պար­տաճանաչ եղել։

Մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրներ

12)Գտեք նկարում տրված մեծ ուղղանկյան մակերեսը, եթե հայտնի է, որ փոքր ուղղանկյան պարագիծը 60 է:

13)Եռանկյան պարագիծը 62 սմ է:  Նրա կողմերից մեկը 26 սմ է: Մյուս երկու կողմերից մեկը մյուսից փոքր է 3 անգամ: Գտեք եռանկյան մյուս կողմերի երկարությունները:

կատարի՛ր տեքստային առաջադրանքները։

Տեքստը վերականգն՛ր ՝ նախադասությունները վերադասավորելով։

Ամբողջ աշխարհում մարդկանց արյունը չորս խմբի է բաժանվում և միանման (0 կամ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ) նշանակվում։ Արյան խումբն ամբողջ կյանքում չի փոխվում։ Արյան խմբերի միջև եղած տարբերությունը փոքր է. բայց չի կարելի անտեսել, որովհետհ վերաբերում է էրիթրոցիտներին և արյան շիճուկի կարևոր հատկություններին։ Բացի դրանից, թեև դա ճակատագրի վրա որոշակիորեն չի ազդում, բայց առողջության վրա ազդեցություն թողնում է։ Երեխաները դա ծնողներից են ժառանգում։Ճապոնացի հոգեբանները պնդում են, որ մարդու արյան խումբը թույլ է տալիս եզրակացնել, թե մարդն իրականում ինչպիսի՛ն է։Ոստ ֆրանսիացի հոգեբան ժան Բատիստ Դելակուրի, արյան նույն խումբն ունեցող մարդիկ նման խառնվածք ունեն։

Դարձվածքները տեքստի ոճին համար հոմանիշ բառերով փոխարինի՛ր։

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը մարտի էր դուրս եկել  հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա որոշել   միայն նրա համար, որ ուզում էր  թզի համը ճաշակել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին:

Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն չնշելով, քաղաքները գրավելով, հրդհելով  ու հիմնովին կործանելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց:  Քսերքեսի ցասումով բռնվեց, հրամայեց նեղուցի պատժել խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն: Հետո շինարարները ձեռնամուխ եղան  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեց:  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց  ու անցավ:

Տեքստը պատմիր`

աօդաչուի անունից,

 բորպես լրագրող,

 գորպես մի մարդոր չի հավատում և չի ուզումոր մյուսները հավատան:

       Երբ Բելգիայի երկնքում «թռչող ափսե» հայտնվեց, ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբից երկու կործանիչ ինքնաթիռ ուղարկեցին, որ նրան «որսան»: ՉԹՕ-ն ինքնաթիռի նման չէր. մի քանի վայրկյանում նա արագությունը ժամում երկու հարյուր ութսունից հազար ութ հարյուր կիլոմետրի հասցրեց: Մոտավորապես քառասունհինգ րոպե ինքնաթիռները հետապնդեցին ՉԹՕ-ին, հետո նա անհետացավ: Օդաչուներն իրենք ՉԹՕ-ն չէին տեսել, բայց նրա ներկայությունը հաստատել էին ռադիոձայնորսիչները: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ հաջողվում էր ՉԹՕ-ն նշմարել, վերջինս անմիջապես թռիչքի հետագիծն ու արագությունը փոխում էր:

Սխալ կամ ոչ հարմար գործածված բառերը (ամենաքիչը՝ տասը բառ) գտիր և ճշտի՛ր։

Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա:

Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցվածէ ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք qոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:

ՃԱՌ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՔԹԻ ՄԱՍԻՆ

Միսս Հիքսը սպասեց Հելենի նստելուն, ապա նայեց աշակերտների դեմքերին։

-Դե,-ասաց նա,- մենք ի՞նչ սովորեցինք։

— Որ, աշխարհի բոլոր մարդիկ քիթ ունեն,— ասաց Հոմերը։

Այս պատասխանից միսս Հիքսը անակնկալի չեկավ։

— Ուրիշ ի՞նչ,— հարցրեց նա։

— Այն, որ քթերը ոչ միայն շնչելու և մրսելու համար են, այլ նաև հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար։

Միսս Հիքսը Հոմերից շրջվեց և ասաց.

— Մի ուրիշը թող ասի։ Ըստ երևույթին քթերը Հոմերին շատ հեռուներն են տարել։

— Գրքում է գրված, այդպես չէ՞,— ասաց Հոմերը,— հապա, ինչո՞ւ են գրել, պետք է որ կարևոր լինի։

— Միստր Մաքոլի, գուցե դուք ուզում եք քթերի մասին հանպատրաստից ճա՞ռ արտասանել,— ասաց միսս Հիքսը։

— Լավ,— ասաց Հոմերը,— գուցե ոչ իսկական ճառ, բայց հին պատմությունը մեզ մի բան սովորեցնում է, — դանդաղ, առանց անհրաժեշտության բառերը շեշտելով, նա շարունակեց,— մարդիկ միշտ քիթ են ունեցել. այդ ապացուցելու համար բավական է, որ դասարանում գտնվող յուրաքանչյուր ոք նայի մյուսներին,— նայեց շուրջը,— ամեն տեղ քիթ։— Նա մի պահ կանգ առավ որոշելու համար, թե այդ թեմայով ուրիշ ի՞նչ կարելի էր ասել, ապա շարունակեց,— քիթը մարդկային դեմքի գուցե ամենածիծաղելի մասն է։ Այն միշտ մի տեսակ շփոթության մեջ է գցել մարդկանց, և հիթիթները, հավանաբար, հաղթում էին բոլորին, որովհետև նրանց քթերը շատ մեծ էին և կեռ։ Կարևոր չէ, թե ո՞վ հնարեց արևի ժամացույցը, որովհետև վաղ թե ուշ որևէ մեկը հնարելու էր։ Կարևորն այն է, թե ո՞վ հնարեց քիթը։

Կակատաբան Ջոն լսում էր մեծ հետաքրքրությամբ, նույնիսկ նախանձով։ Հոմերը շարունակեց.

— Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ։ Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։ Դռներ են փակվել քթերի վրա. եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների և նույնիսկ պատեֆոնների մեջ։ Քիթը անշարժ է ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում, տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է։ Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի և արարքների վրա։— Նա շրջվեց և նայեց Հյուբերդ Էքլի Երրորդին և ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքև էր թեքվել։— Այդ մարդիկ իրենց քթերը սովորաբար երկինք են տնկում, կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել։ Բազմաթիվ կենդանիներ ռունգներ ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով։ Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։— Հոմեր Մաքոլին խոր շունչ քաշեց և որոշեց եզրափակել ճառը։— Քթի մասին ամենակարևորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնամ, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ։ Այժմ, միսս Հիքս, ես կարո՞ղ եմ մրցության գնալ։

Հին պատմության ուսուցչուհին թեև գոհ էր այս աննշան թեմայի շուրջ արտասանված երևակայությամբ հարուստ ճառից, բայց չէր կարող թույլ տալ, որ հռետորական արվեստը խանգարեր դասարանի կարգ ու կանոնը։

— Միստր Մաքոլի, դասերից հետո կմնաք դասարանում,— ասաց նա,— ինչպես նաև դուք, միստր Էքլի։ Քանի որ մենք, վճռեցինք քթերի հարցը, այժմ մեկ ուրիշը թող արտահայտվի մեր կարդացածի մասին։

Ոչ ոք չխոսեց։

— Դե՛, դե՛,— ասաց միսս Հիքսը,— մի ուրիշը թող արտահայտվի, որևէ մեկը։

Կատակաբան Ջոն ընդունեց հրավերը։

— Քթերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ։ Այս դասարանը մեռած է, և շատ հավանաբար՝ նաև դուք։

— Ուրիշ խոսող չկա՞,— հարցրեց միսս Հիքսը։

— Մեծ քթեր են ունենում սովորաբար նավաստիներն ու ճանապարհորդները,— ասաց մի աղջիկ։

— Բոլոր երկգլխանի տղաները ունենում են երկու քիթ,— ասաց Ջոն։

— Քիթը երբեք գլխի ետևի մասում չի լինում,– ասաց Ջոյի երկրպագուներից մեկը։

— Ուրի՞շը,— ասաց միսս Հիքսը և դառնալով մի տղայի, տվեց անունը,— Հենրի, դու ի՞նչ կասես։

— Քթի մասին ես ոչինչ չգիտեմ,— ասաց Հենրին։

Ջոն դարձավ Հենրիին։

— Ինչպե՞ս թե,— զարմացավ նա,— իսկ ո՞վ էր Մովսեսը։

— Մովսեսը Աստվածաշնչում էր,— ասաց Հենրին։

— Նա քիթ ունե՞ր,— հարցրեց Ջոն։

— Իհարկե, ուներ,— պատասխանեց Հենրին։

— Շատ լավ, ուրեմն ինչո՞ւ չես ասում. «Մովսեսը մի քիթ ուներ, այ, այսպիսի մի ահագին քիթ»,— ասաց Ջոն,— սա հին պատմության դաս է. ինչո՞ւ չես փորձում մի որևէ բան սովորել։ Մովսես— քթի դեզ, հնություն— պատմություն։ Հասկացա՞ր։

Հենրին փորձեց հասկանալ։

— Մովսես, քթի դեզ,— ասաց նա,— ոչ, սպասիր, Մովսեսի քիթը մեծ քիթ էր։

— Է՜,— ասաց Ջոն,— դու երբեք ոչինչ չես սովորի։ Դու պիտի մեռնես անկելանոցում։ Մովսեսը մի մեծ քիթ ուներ, մի ահագին քիթ, շատ քթերի պես։ Հենրի, այդ շատ պարզ բանը պետք է հասկանաս։ Այժմ մտածիր այդ մասին։

— Բավական է, թողեք այդ,— ասաց միսս Հիքսը,— ուրի՞շ։

 Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։

— Միսս Հիքս,— ասաց Հոմերը,— դուք պետք է թույլ տաք ինձ մասնակցել երկու հարյուր քսան յարդ արգելավազքին։

— Ինձ որևէ վազքի մրցում չի հետաքրքրում,— ասաց միսս Հիքսը,— ուրիշ խոսող չկա՞։

— Բայց, միսս Հիքս,— ասաց Հոմերը,— մի՞թե ես այս քնած դասարանին ձեր փոխարեն կյանք չներշնչեցի։ Մի՞թե ես նրանց չստիպեցի, որ խոսեն քթի մասին։

— Դա նյութից դուրս է,— ասաց հին պատմության դասատուն։— Ուրի՞շ։

Բայց արդեն ուշ էր։ Զանգը հնչեց։ Բոլորը վեր կացան և ուղղվեցին դեպի մարզադաշտ, բացի Հոմեր Մաքոլիից և Հյուբերդ Էքլի Երրորդից։

Հատվածը  Վ․ Սարոյանի <<Մարդկային կատակերգություն>> վեպից է։

Առաջադրանքներ

1․ Փորձի՛ր բացատրել ընդգծված մտքերը։

Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։

Այսինքն կենդանին խելացիա անխելք մարդուց։

 Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։

Այսինքն արագ է աշխատում բայց շուտ չի տեսնում

2. Տեքստից առանձնացրո՛ւ ամենազվարճալի մտքերը։

Քթերը ոչ միայն շնչելու և մրսելու համար են, այլ նաև հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար

3. Դո՛ւրս գրիր քեզ ամենից դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Քիթը անշարժ է ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում, տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է։ Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի և արարքների վրա։— Նա շրջվեց և նայեց Հյուբերդ Էքլի Երրորդին և ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքև էր թեքվել։— Այդ մարդիկ իրենց քթերը սովորաբար երկինք են տնկում, կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել։ Բազմաթիվ կենդանիներ ռունգներ ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով։ Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։— Հոմեր Մաքոլին խոր շունչ քաշեց և որոշեց եզրափակել ճառը։— Քթի մասին ամենակարևորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնամ, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ։ Այժմ, միսս Հիքս, ես կարո՞ղ եմ մրցության գնալ։

4. Ինչի՞ համար է քիթը։ Մի բան էլ դու ավելացրու կամ էլ նմանատիպ մի ճառ հորինի՛ր։

քիթ հոտ քաշելու համար է

5. Ո՞րն է մարդկային դեմքի ամենածիծաղելի մասը։ Ինչո՞ւ։

չկա

6. Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր միսս Հիքսին։

7. Ինչո՞ւ Հոմեր Մաքոլին որոշեց նման ճառով հանդես գալ։ Ինչպե՞ս արդարացրեց նա իր արարքը։

8 Տեքստից դո;ւրս գրիր դարձվածքները և բացատրի՛ր։

9 Դարձվածքների բառարանից քթի մասին դարձվածքներ դո՛ւրս գրիր։

10 Պատմվածքից առանձնացրո՛ւ երկու ուրիշի ուղղակի խոսք պարունակող նախադասություն, դիտարկի՛ր կետադրությունը։

11 Դուրս գրված ուղղակի խոսք պարունակող նախադասությունները դարձրո՛ւ անուղղակի։ Ի՞նչ տարբերություններ նկատեցիր։

Անցածի կրկնություն

Աշխատանք Ս․ Մարկոսյանի <Գործնական քերականություն 6> գրքից։

Վանկ

  1. Տրված բառերը վանկատի´ր (փակագծում տրված է վանկերի թիվը): Պարզի´ր Ա և Բ խմբերի բառերի տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու վանկարար ձայնավորներին):

Օրինակ՝

սեղան (2) — սե-ղան:

Ա. Անձավ (2), տախտակ (2), հարցնել (2), վերցնել (2), բարձրացնել (3), վարձու (2), դարձնել (2), ենթարկել (3), արկած (2), աստղիկ (2),արծվային (3), թարգմանել (3), առանցքներ (3):

Ան-ձավ տախ-տակ հար-ցնել բար-ձրա-ցնել վար-ձուն դար-ձնել

են-թար-կել ար-կած աս-տղիկ ար-ծվ-ային թարգ-մա-նել առա-նցք-ներ

Բ. Գնացք (2), աղմկարար (4), արկածախնդիր (5), կտրտել (3), մտրակել (3), կրկնել (2), սննդամթերք (5), շղթայված (3), գրական (3), խնդրագիրք (3), խնդագին (3), մրցում (2):

գն-ացք աղ-մ-կա-րար ար-կա-ծա-խն-դիր կտ-ր-տել մտ-րա-կել կր-կնել սն-նդ-ամ-թ-երք

շղ-թայ-ված գր-ակ-ան խնդ-րա-գիրք խն-դա-գին մր-ցում

Տրված բառերը վանկատի՛ր: Ա և Բ խմբերի բառերն ինչո՞վ են տարբերվում (ուշադրությո՛ւն դարձրու եվ հնչյունակապակցությանը):

Ա. Ձևացնել (3), ձևաբանություն (5), երկթևանի (4), թեթևանալ(4), անձրևոտ (3), արևաշող (4), Երևան (3), սևակնած (3):

Բ. Տձև (2), մկրատաձև (4), թեև (2), վերև (2), անկեղև (3), ոսկեթև (3), արևկող (3), այնուհետև (4), երկարատև (4):

Համեմատի՛ր Ա ե Բ խմբերի ընդգծված վանկերը, ուշադրությո՛ւն դարձրու բաղաձայն + յ (թյ, րյ, դյ և այլն) հնչյունակապակցությանը:

Ա. Արղյուս, արդյունք, արլյուր, աղրբյուր, հայրյուր, գրուրթյուն:

Բ. Աղթյուս, արդթյունք, ալթյուր, աղբթյուր, հարթյուր, դըթրություն:

Տողադարձ

Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:

Օրինակ՝

աշակերտ – ա-շակերտ, աշա-կերտ:

Բարեկամաբար, կառավարել, արդուկ, դեղատուն, հարավային, հեռախոս, բարձրացնել, անցկացնել, հարթեցնել:

Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու գաղտնավանկի ը -ի գրությանը):

Օրինակ՝

հետաքրքրական – հե-տաքրքրական, հետա-քըրքրական, հետաքըրք-րական, հետաքրքրա-կան:

Բնություն, խստաշունչ, հանգստաբեր, բնակավայր, ստուգել, զգուշորեն:

Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տոդադարձի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու եվ հնչյունակապակցության գրությանը):

Օրինակ՝

արևելյան — ա-րևելյան, արե-վելյան, արևե-լյան:

Ձևավորել, արևադարձային, հետևել, մակերևույթ, կեղևակալել, հևիհև, թեթևակի:

  • Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:

Հսկայական, տեղատվություն, սկսել, դպրոցական, մրցանակ, բևեռային, անձրևային:

Հնչյունափոխություն

  1. Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ի՞նչ փոփոխոթյուն է կատարվել:

Օրինակ՝

տպագիրգրաճանաչ — ի-ն դարձել է ը:

Հայրենասերսիրալիր: Սպառազեն զինավառ: Անիղձըղձալի: Լայնասիրտսրտագին: Մեծատունտնական: Բազմագույն, գունագեղ: Հետախույզ, հետախուզել:

  • Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ինչ փոփոխություն է կատարվել (փոփոխությունը տեսանելի դարձնելու համար բառը վանկատի՛ր):

Օրինակ՝

կես — կիսատ (կի-սատ) – ե-ն դարձել է ի:

Թիվ-թվանշան(թըվա-նը-շան)-ի-նդարձնելէ ը:

Անասուն — անասնապահ (ու-ն դուրս է ընկել, սղվել է:

Տեր — տիրանալ, էջ-իջնել, ինձ- ընձուղտ, գիծ — գծել, աղավնի — աղավնյակ, կաղնի — կաղնուտ, հուր — հրեղեղեն, հիսուն — հիսնամյա, առու — առվակ, աստղ — աստղային:

  • Գրի՛ր, թե ընդգծված արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվել:

Օրինակ՝

վայրկյան — վայրկենական — յա-ն դարձել է ե:

Ձյուն — ձնհալ – յու-ն դարձել է ը:

Մատյան —մատենիկ, սառույց —սառցահատ, կառույց — կառուցել, կույտ — կուտակել:

Հնչյունափոխություն բառը բաղադրիչների բաժանի՛ր և դրանց օգնությամբ բացատրիր:

English

Question number 1.
Hi My name is Liz
Hello Liz I’m Monica

Oh, hi, Jack. How are you?
I’m fine, thanks. How about you?

OK, thanks, Monica, this is my friend, Jack.
Nice to meet you.

Hi, Monica.

Question number 2.

1.Britian
2.Belgium
3.Italy
4.Spain
5.Switzerland
6.France
7.Germany
8.Poland
9.Russia
10.Turkey
11.China
12.Japan
13.Canada
14.USA
15.Brazil
16.Argentina