Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։
2022

Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։

Բնագիտություն

Երգ

ԸնթերցարանԿինո

ֆոտո

Հայրենագիտություն

Հորինուկ

Մաթեմատիկա

Մայրենի

Ուսումնական

արձակուրդ

Ուսումնական

նյութեր

Ռուսերեն

Անգլերեն

Բնագիտատեխնիկական

Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ:

չկա

Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։ մաթեմատիկա

Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։

չեմ ոկտվում

Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը: չկա
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

մայրենի

Օրինակ՝ բարի-բարություն

մանուկ-մանուկություն

ուրախ-ուրախություն

գեղեցիկ-գեղեցկություն

դժգոհ-դժգոհություն

մեծ-մեծանալ

չարաճճի-

Առանձնացրո՛ւ ածանցները և կարդա՛ արմատները։

Անհանգիստ, գետակ, առվակ, փոքրիկ, շնիկ, կապտավուն, դեղնավուն, պահարան, դասարան, հյուրանոց, անդադար, խոհանոց։

Նախադասությունները լրացրո՛ւ։

Աչքերը փայլուն են։

Այտերը կարմիր են։

Ատամները ճերմակ են։

Մազերը ալիքավոր են։

Շարունակի՛ր։

Առյուծը գիշատիչ է, իսկ ․․․․․

Կատուն մլավում է, իսկ ․․․․․․

Սարը բարձր է, իսկ ․․․․․

Կրակը տաք է, իսկ ․․․․․

Փետուրը թեթև է, իսկ․․․․

Մեր ուսումնական ագարակի բնակիչներ

Բադերը փոքրամարմին են (3-5 կգ), պարանոցը և ոտքերը կարճ են։ Բադերը մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում։Տարբեր տեսակներ ունեն տարբեր գունավորում՝ մոխրագույնխայտաբղետսպիտակկապույտսև և այլն։ Ոտքերը կարճ են՝ ծածկված թեփուկներով։ Հայաստանում հայտնի է 29 տեսակ՝ լայնակտուց բադկարմիր բադկռնչան բադմեծ սղոցակտուց բադմոխրագույն բադսպիտակագլուխ բադխայտաբադկարապներմրտիմներսուզաբադերՍևաբադ թավշյաներ։Բադերն ամենակեր են, սնվում են բույսերով, միջատներովթրթուրներովխխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով։ Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը։

Մեր ուսումնական ագարակի բնակիչներ

Այսօր ես կպատմեմ սագերի մասին։

Սագերը կշռում են 2-6 կգ, մարմնի երկարությունը 60-100 սմ է, ոտքերը համեմատաբար երկար են և ավելի լավ հարմարված քայլելուն, քան լողալուն։ Կտուցը մեծ է, որոշ տեսակներինը՝ հիմքում հաստացած։ Լավ լողում են, սուզվում, սակայն ջրի տակ կարող են մնալ միայն մի քանի վայրկյան։

Նրանք ունեն երկար պարանոց և կարմիր կամ նարնջագույն կարճ ոտքեր։ Քայլում են փքված տեսքով, շորորալով։ Ամեն մի ոտքի առջևի երեք մատները միացած են լողաթաղանթով։ Սագերը գերազանց լողում են, բայց շատ հազվադեպ են սուզվում ջրի տակ և այնտեղ էլ երկար չեն մնում։ Ունեն զանգվածեղ և շատ հաստ կտուց։

Թվական անուն

Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական  դարձվածքներն ու առածները։

Տաս չափի՛ր, մեկ կտրի՛ր։

Երկու ոտքը մեկ անել։

Տաս մատի պես իմանալ։

Յոթ սարի, յոթ ձորի հետևում լինել։

Մեկ խելքը լավ է, երկուսը ավելի։

Մեկ ձեռքով երկու ձմերուկ չես բռնի։

Հազար կա մեկ չարժե։

Երկու ոտքը մեկ մաշիկ դնել։

Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։

17-տասնյոթ

24-քսանչորս

64-վաթսունչորս

93-ինսուներեք

121-հարյուր քսանմեկ

805-ութ հարյուր հինգ

741-յոթ հարյուր քառասունմեկ

1753-հազար յոթ հարյուր հիսուներեք

6018-վեց հազար տասնութ

100.000-հարյուր հազար

Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։

Յոթ-յոթերորդ

Տասն-տասերորդ

Քսան-քսաներորդ

Հիսունվեց-հիսունվեցերորդ

Տասնմեկ-տասնմեկերորդ

Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։

Չորրորդ-չորս

Տասնութերորդ-տասնութ

Տասներորդ-տասն

Առաջին-մեկ

Քսաներորդ-քսան

Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։

Տարին ու տասներկու (քանի՞)    ամիս և չորս (քանի՞) եղանակ։

Եղբայրս նստած էր առաջին (ո՞ր) շարքում։

Քույրս սովորում է իններորդ (որերո՞րդ) դասարանում։

Համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով գտի՛ր  նախադասություններ, որոնց մեջ թվականներ լինեն։

Երրորդ տարին է ինչ ես շաբաթը երկու օր գնում եմ տատիկիս ու պապիկս տուն։

Մեկ տարվա մեջ ,մենք երկու անգամ գնում ենք հանգստանալու։

Ագռավ

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

Որովենև նրանք պոպոքը քցում են ափտոների վրա

2 Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ: նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին

3 Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:      վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում։
  • Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
  • Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: որ ագռավներ քցում են մարդկանց որա մեծ քարերը որ նրանց բները պաշպանե;
  • Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
    շատ-փոքր
    բարձր-ցացր

մեծ-փոքր

արագ-դանդաղ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

ագռավները

թռչուններ

  • Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։ ղելացի և ղորամանկ
  • Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Փիղը

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300 լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։մեծ
  2. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։  

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական։

  • Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։  

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: 45-450կգ

  • Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա
  • Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։ Կնճիթներով

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։                                                          բարի- փափկասիրտ

Մեծ-հսկայական      

Նուրբ- բարակ      

Թակարդ- որոգայթ            

  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:                            

Մեծ-փոքր

Դժվար-հեշտ

Ծանր-թեթև

Շոգ-ցուրտ

  • Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Մեծ փիղ

Լավ  ընկեր

Փոքր  ձագ

Երկար կնճիթ

  • Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․օգնել ընկերոջը։

                             Դուրս գալ խանութից։

                             Ողջունել ընկերոջը։

                             Վերցնել գիրքը։

                            Ներս քաշել վարագույրը։

  • Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

Ընտանի կենդանին սնվում է կանաչ խոտով։

Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: Գիրուկ- չափավոր գիրություն ունեցող, գիրավուն։
  2. Մանուշակագույնով ընդգծված բառերի հականիշները գրի՛ր: Կարդա՛ և տե՛ս, թե ինչպես փոխվեց միտքը: Թեթև-ծանր սորվորական-անսովոր գիրուկ-նիհար ապրում էր-չէր ապրում չէր սիրում-սիրում էր կանգնեց-նստեց ցուրտ-շոգ տխուր-ուրախ վերադառնան-չվերադառնալ
  3. Դուրս գրի՛ր քեզ ամենից դուր եկած բառակապակցությունները:
  4. Կարմիրով ընդգծի՛ր բարդ բառերը:
  5. Կապույտով ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը առանձնացրո՛ւ: Մի ծառ կանգնած էր այգում:
  6. Կանչով ընդգծված նախադասությունը ընդարձակի՛ր: Ծառի կողքին մի տնակ կար: Այգու գեղեցիկ ծառի կողքին մի մեծ տնակ կար։
  7. Նկարի՛ր հրաշք ծառը ու նկարդ պատճենիր այս էջում:

Եթե դու հայտնվեիր հրաշք ծառի տակ, ի՞նչ ցանկություն