Կատարի՛ր առաջադրանքները։

Տրված բառակապակցությունները նախադասություններ դարձրո՛ւ։

Օրինակ՝ բուրավետ վարդ-Վարդը բուրավետ է։

շողշողուն արև-

փայլուն աստղ-

խորհրդավոր լուսին-

մաքուր օդ-

Տրված նախադասություններից ամեն անգամ մի <ավելորդ> բառ հանի՛ր և թող միայն ամենակարևոր բառերը։

Չարաճճի քոթոթները աղմկելով խաղում էին կանաչ խոտերի մեջ։

Գարնանային երեկոյի տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերի վրա։

Արևի առաջին շողերը խաղում էին ամպի սպիտակ քուլաների հետ։

Երկու պարզ նախադասությունների արանքում կապակցող բառեր ավելացրո՛ւ և ստացի՛ր բարդ նախադասություններ։

Արամը տուն շտապեց։

Նա ուզում էր վերցնել գնդակը։

Սկսեց անձրև տեղալ։

Բոլորը բացեցին անձրևանոցները։

Բժիշկ Այբոլիտը սպասում էր նոր այցելուի։

Ներս մտավ թաթը վիրավոր արջը։

Փոքրիկ աղջիկը լաց էր լինում։

Նրա տիկնիկի շորը պատռվել էր։

Փորձի՛ր մի քանի օրինակ էլ ի՛նքդ կազմել։

Ա և Բ սյունակներից գտի՛ր իրար հետ մտքով կապված նախադասությունները և կապակցող բառերի օգնությամբ (իսկ, երբ, սակայն, և, թե) միավորի՛ր դրանք՝ ստանալով բարդ նախադասություններ։

Ա․ Ապրիլը գարնան ամիս է։

Տղան շատ ուրախացավ։

Բացվեց գարնան առավոտը։

Մարզիկն ուզում էր առաջինը տեղ հասնել։

Բ․ Այգեգործներրը շտապեցին իրենց այգիները խնամելու։

Հուլիսը ամռան ամիս է։

Նա հաղթեց մրցույթում։

Նա տեսավ դեպի իրեն ընդառաջ եկող ընկերոջը։

Գրի՛ր անհրաժեշտ կապակցող բառերը և կարդա՛ բարդ նախադասությունները։

Ես ամենևին էլ չեմ ուզում, ․․․․ իմ գիրքը կարդան միայն զվարժության համար։Իմ սիրտը ցավից ճմլվում է, ․․․․ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին։Ես նրա մասին ուզում եմ պատմել, ․․․․ չմոռանամ նրան։ Շատ տխուր բան է, ․․․․ բարեկամներին մոռանում են։ Բոլորը չէ, ․․․․ բարեկամ ունեն։ Եվ ես վախենում եմ, ․․․․ կդառնամ մեծահասակների նման, ․․․․ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում։

Հատված՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի <Փոքրիկ Իշխանը>վիպակից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *